Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի օգոստոսի 13-ին Արշակ Հովհաննեսի Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը`որոշում եմ.
1. Արշակ Հովհաննեսի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող, 07-029-0065-0011 կադաստրային ծածկագրի տակ գտնվող գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,0533 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց N 52.
2) 0,0462 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց N 52/1։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: