Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2017 թվականի հոկտեմբերի 17-ին Գագիկ Մարգարյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1.0111-0022 կադաստրային համարի տակ գտնվող, Գագիկ Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամաս, 6-րդ փողոց, N 1:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: