Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 1-ին Մանվել Սերգեյի Սեֆերյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Ստյոպա Աբգարյանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Քաղաք Եղվարդ, Զ. Անդրանիկի 4-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մանվել, Սերգեյ, Աշխեն, Աննա Սեֆերյաններին, Վահանուշ Արամայիսի Դանիելյանին պատկանող 07-004-0085-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023EHH3GY) առկա 2011-2020 թվականներին ինքնակամ կառուցված 163,95 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 274289 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: