Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ավետիք Հրաչիկի Գալստյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Արագյուղ գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Արագյուղ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ավետիք Հրաչիկի Գալստյանին պատկանող 07-012-0249-0065 կադաստրային ծածկագրի 0,0401 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Ավետիք Հրաչիկի Գալստյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 706041 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: