Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ինչպես նաև հողամասի վարձակալ Գագիկ Արամի Մանուկյանի դիմումը վարձակալության պայմանագիրը դադարացնելու վերաբերյալ՝ որոշում եմ.
1․Դադարեցնել Գագիկ Արամի Մանուկյանի հետ 2001 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված, Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող 0,5 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության իրավունքի պայմանագիրը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 0013371):
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։