Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Օրբել Մահդիի Աղախանյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 7-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 32-50/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Օրբել Մահդիի Աղախանյանին և Նաիրնե Ռուբենի Ազալբարին պատկանող 07-053-0193-0038 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04042023-07-0085) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Օրբել Մահդիի Աղախանյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: