Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2381-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 2381-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 31-րդ և 32-րդ կետի ա) և բ) ենթակետերի, հիմք ընդունելով Նարեկ Արարատի Արշակյանի կողմից 2024 թվականի ապրիլի 2-ին Նաիրի համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<Սկզբնակետ>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, շինությունների բնութագիրը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը`որոշում եմ.

1.Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 9 շենք, 6 հասցեում գտնվող Նարեկ Արարատի Արշակյանին, Արմեն Ալեքսանի Արշակյանին և Շուշան Գրիգորի Նիկողոսյանին պատկանող բնակարանին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18112022-07-0062) 2011 թվականին ինքնակամ կառուցված 30,73 քմ արտաքին մակերեսով կցակառույցը, ինքնակամ բացված մեկ դուռը և երեք պատուհանները ճանաչել օրինական:

2.Ինքնակամ կցակառույցի զբաղեցրած հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:

3.Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 9 շենքի հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:  

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ինքնակամ շինությունների օրինականացման համար սահմանված վճարը՝ 36022 դրամը, Նաիրի համայնքի բյուջե վճարելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner