Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2385-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 2385-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1266-Ի N 1266-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 31-րդ և 32-րդ կետի ա) և բ) ենթակետերի, հիմք ընդունելով Արթուր Կամոյի Մուրադյանի կողմից 2024 թվականի փետրվարի 8-ին Նաիրի համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, ԱՁ Արա Պետրոսյանի կողմից տրված եզրակացությունը, շինությունների բնութագիրը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը`որոշում եմ.

1.Գյուղ Զովունի, 10-րդ փողոց, 77-րդ շենք, 4 հասցեում գտնվող, Արթուր, Կամո, Լուսինե, Նարինե Մուրադյաններին, Զվարթ Հակոբյանին պատկանող բնակարանին կից (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023W6KB8M) ինքնակամ կառուցված 23.1 քմ արտաքին մակերեսով բնակարանը, 59,2 քմ արտաքին մակերեսով բնակարանը և ինքնակամ բացված երկու պատուհանը  ճանաչել օրինական:

2.Ինքնակամ կցակառույցի զբաղեցրած հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:

3.Գյուղ Զովունի, 10-րդ փողոց, 77-րդ շենքի հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:  

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ինքնակամ շինությունների օրինականացման համար սահմանված վճարը՝ 72731 դրամը, Նաիրի համայնքի բյուջե վճարելու պահից:

5․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 29-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման մասին>> N 1266-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner