Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները ՝ Եղվարդի համայնքի ավագանին որոշում է. Եղվարդ համայնքի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0259-0013 կադաստրային ծածկագրի 0,0132 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքն ուղղակի վաճառքով օտարել Գարեգին Թեմուրի Միրզոյանին 891 դրամով: |