Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 84 հոդվածի 1-ին մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը համայնքի զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար խորհրդակցական մարմին ստեղծելու մասին և ձևավորել համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող <<Համայնքի զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման մարմին>> անվանումով խորհրդակցական մարմին:
2. Հաստատել խորհրդակցական մարմնի կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 29-ի <<Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին ձևավորելու և կազմը հաստատելու մասին>> N 54 որոշումը: |