Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2018 թվականի մարտի 16-ին Մաքսիմ Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ․
1.Բավարարել քաղաքացի Մաքսիմ Արտակի Հարությունյանի դիմումը և նրան տրամադրել գյուղ Զովունի, 5-րդ փողոց, N 53/1 հասցեում կառուցված բնակելի տան շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: