Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի N 01/15.1/7148-18 գրությունը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի հաղորդումը 2018 թվականի նոյեմբեր ամսին Կոտայքի մարզպետարանի կողմից համայնքում իրականացված վարչական հսկողության արդյունքում կազմված արձանագրության վերաբերյալ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել համապատասխան միջոցներ սեղմ ժամկետում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու ուղղությամբ: |