Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նարեկ Սամվելի Դանիելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նարեկ Սամվելի Դանիելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 7-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 46/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նարեկ Դանիելյանին և Գոհար Վարդանյանին պատկանող 07-053-0196-0029 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28082023-07-0125) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նարեկ Սամվելի Դանիելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: