Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է` 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը <<ՎԻՐՈՒՍ ՆԵՏ>> ՍՊԸ-ին մալուխներ անցկացնելու նպատակով Եղվարդ քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հենասյուներից 1000- ը 3 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2.Յուրաքանչյուր հենասյան համար վարձավճար սահմանել <<ՎԻՐՈՒՍ ՆԵՏ>> ՍՊԸ-ի համար ամսական 200 դրամի չափով, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը` 200000 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում մեկամսյա ժամկետում <<ՎԻՐՈՒՍ ՆԵՏ>> ՍՊԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր:
|