Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հուլիսի 14-ին Պերճուհի Եղիազարի Եղիազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Պերճուհի Եղիազարի Եղիազարյանի դիմումը և թույլատրել նրան քաղաք Եղվարդ, ՆԱՏԻ այգեգործական թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 26 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0604-0013 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05092018-07-0043) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Պերճուհի Եղիազարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: