Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Լորիս Ղարիբի Հարությունյանի լիազորված անձ Ստեփան Ղազարյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 22-րդ փողոց, 30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լորիս Ղարիբի Հարությունյանին պատկանող 07-029-0051-0027 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07082020-07-0029) բնակելի տան վերակառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Լորիս Ղարիբի Հարությունյանից կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: