Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Ժորա Սարգսի Սարգսյանի կողմից ներկայացված հայտը` համայնքի ավագանին որոշում է.
1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ժորա Սարգսի Սարգսյանին պատկանող 07-029-0201-0048 կադաստրային համարի 0.07641 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.025 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պահեստ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: