Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հայիկ Հայկազի Թորոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հայիկ Հայկազի Թորոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 41-րդ փողոց, 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0048-0041 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28122023-07-0020) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հայիկ Հայկազի Թորոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: