Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի N 3 նիստի օրակարգը.
1) Եղվարդ համայնքի 2016 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
2) Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
3) Եղվարդ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4) Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
5) Եղվարդ քաղաքային համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին: |