Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմեն Սարգսի Համբարձումյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արմեն Սարգսի Համբարձումյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, 11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0429-0021 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20102023-07-0160) իրականացնել բնակելի տան, օժանդակ շինությունների, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արմեն Սարգսի Համբարձումյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: