Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արեգնազ Վանիկի Միրզայանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արեգնազ Վանիկի Միրզայանի դիմումը և թույլատրել գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 13-րդ նրբանցք, 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0023-0009 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29122021-07-0057) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արեգնազ Վանիկի Միրզայանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: