Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Այլին Անդրանիկի Մորադիի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Այլին Անդրանիկի Մորադիի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 34-րդ փողոց, 8/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0068-0036 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի հուլիսի 19-ին N CPP0-0000-7433 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։