Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Գևորգ Բեդրոսի Ներսեսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Գևորգ Բեդրոսի Ներսեսյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 77 հասցեում գտնվող, 07-029-0055-0047 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: