Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նվեր Էդիկի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նվեր Էդիկի Հարությունյանի դիմումը և թույլատրել քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազ թաղամաս, 4-րդ փողոց, 11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0160-0002 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 24112021-07-0039) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նվեր Էդիկի Հարությունյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: