Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի N 78-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Տալ թույլտվություն ԱՁ Կարեն Բաղդասարյանին Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 15-րդ փողոց 49/1-1 հասցեում գործող ավտոպահեստամասերի վաճառքի կետում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից - դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրականացնելու տեխնիկական հեղուկների վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ Արմեն Սարգսյանի վրա: