Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2020 թվականի փետրվարի 27-ին տրված N Լ-617 լեռնահատկացման ակտը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման և ընդերքի օգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹ-29/617 թույլտվությունը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Եղվարդ համայնքի Աշտարակի խճուղի N 57 հասցեում գտնվող, 07-004-0515-0019 կադաստրային ծածկագրի 0,66 հա ընդերքօգտագործման հողամասը վարձակալության հանձնել <<Աբգարյան եղբայրներ>> ՍՊԸ-ին 13 տարի ժամկետով 300000 դրամ տարեկան վարձավճարով՝ ըստ հողամասի նպատակային նշանակության օգտագործման:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին <<Աբգարյան եղբայրներ> ՍՊԸ-ի հետ կնքել հաղամասի վարձակալության պայմանագիր:
3. Սահմանված վարձավճարի չափը կողմերի համաձայնությամբ վերանայել վարձակալության պայմանագիրը վավերացնելուց հետո յուրաքանչյուր 3-րդ տարում: