Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի, հիմք ընդունելով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար <<Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետականի հիմնարկի, Բուժական համայնքի և <<Բուժական համայնքի արոտօգտագործողների միավորում>> սպառողական կոոպերատիվի միջև 2017 թվականի հունվարի 20-ին կնքված N C-2/4-06 եռակողմ համաձայնագիրը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնքություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և 63,175,000 դրամ արժողությամբ գյուղատնտեսական մեքենա ձեռք բերելու կատարվելիք 12,635,000 դրամ ներդրումից 2018 թվականին համայնքի բյուջեից հատկացնել 6000,000 դրամ: |