Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2018 թվականի հոկտեմբերի 23-ին Վարդան Յուրիի Աթյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 27-րդ փողոց, թիվ 10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Յուրիի Աթյանին պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 19102017-07-0066) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,0600 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 27-րդ փողոց, N 10.
2) 0,0552 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 27-րդ փողոց, N 10/1 :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: