Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է`
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը ԱՁ Տիգրան Մեսրոպի Հովհաննիսյանին մալուխներ անցկացնելու նպատակով Եղվարդ քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հենասյուներից 104-ը, Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող հենասյուներից 46-ը, 3 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2.Յուրաքանչյուր հենասյան համար վարձավճար սահմանել ամսական 200 դրամի չափով, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը` 30000 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում ԱՁ Տիգրան Մեսրոպի Հովհաննիսյանի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր: