Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 8-ին Լուսինե Ֆրունզիկի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը, <<ԴԱ ԴԷ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Երևանյան փողոց, 11/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լուսինե Ֆրունզիկի Մկրտչյանին, Հակոբ Լևոնի Բաղդասարյանին պատկանող 07-053-0066-0017 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02042024-07-0016) առկա 2019 թվականին ինքնակամ կառուցված 83,6 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, ինքնակամ բացված մեկ դուռը և մեկ պատուհանը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 198250 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: