Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1165
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2019 թվականի N 1165

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ որոշում եմ.

1․Վաղարշակ Արմենի Գրիգորյանին թույլատրել իր սեփականությունը հանդիսացող, Եղվարդ քաղաքում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 04102018-07-0055) 07-004-0350-0033 կադաստրային համարի 2.199 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 150 քմ-ի վրա կառուցելու տնտեսական շինություն և  ծածկոց:

2.Կառուցապատման համար նախատեսված 150 քմ հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:

3.Հողի սեփականատեր Վաղարշակ Արմենի Գրիգորյանին՝ կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 51

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner