Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Եղիշե Աշոտի Գեղամյանի դիմումը Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց թիվ 15 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0067-0010 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 11092018-07-0030) բնակելի տան, ավտոտնակի, օժանդակ շինության կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․ Պարտավորեցնել քաղաքացի Եղիշե Գեղամյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: