Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 2469474 դրամ ընդհանուր գնով օտարել քաղաք Եղվարդ Ազատամարտիկների թաղամաս, 8-րդ փողոց, 1/1 հասցեում գտնվող, 07-004-0109-0032 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.07416 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 8,55 քմ արտաքին մակերեսով աստիճանահարթակը և 60,3 քմ մակերեսով պարիսպը ճանաչել կառուցապատումն իրականացրած անձին: |