Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Քրիստինե Գասպարյանի կողմից 2019 թվականի հուլիսի 12-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<ՍԿԶԲՆԱԿԵՏ>>ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Քաղաք Եղվարդ, Մովսես Եղվարդեցու թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Քրիստինե Արտաշեսի Գասպարյանին պատկանող 07-004-0023-0018 կադաստրային ծածկագրի հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված 128.09 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:
2․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 268989 դրամը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: