Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի ապրիլի 17-ին Արգիշտի Սոսի Վարդանյանի կողմից ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Քաղաք Եղվարդ, Արա Գեղեցիկի 1-ին փողոց, 44 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արգիշտի, Լուսինե Վարդանյաններին և Նարինե Հարությունյանին պատկանող 07-004-0058-0016 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25112020-07-0069) առկա 1990 թվականին ինքնակամ կառուցված 359.7 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 13.7 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական անվճար կարգով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։