Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, հիմք ընդունելով <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների պահանջները` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Եղվարդ համայնքում 2017 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը` համաձայն հավելված N 1-ի:
2. Սահմանել Եղվարդ համայնքում 2017 թվականի համար տեղական վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված N 2-ի : |