Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Արծրուն Ներսիսյանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 7-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<ՉԱՓԱԳՐՈՒՄ ԷԼԻՏ>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Գյուղ Զովունի, 25-րդ փողոց, թիվ 32/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արծրուն Ավետիսի Ներսիսյանին պատկանող 07-029-0064-0035 կադաստրային ծածկագրի հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված 132.1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 22.8 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 14.7 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 12.4 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
2․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 421304 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: