Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 358821 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց 15-2/4-1 հասցեում գտնվող, 07-029-0034-0153 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00492 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 16,26 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 1,81 քմ մակերեսով պարիսպը կառուցապատումն իրականացրած անձին: |