Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հունիսի 5-ին Էդգար Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Էդգար Մուշեղի Մանուկյանի դիմումը և թույլատրել նրան քաղաք Եղվարդ, Կոմիտասի 22 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0139-0005 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2821738) իրականացնել թոնրատան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Էդգար Մուշեղի Մանուկյանիից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: