Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի նոյեմբերի 7-ին Վոլոդյա Աբգարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վոլոդյա Աշոտի Աբգարյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 11-րդ փողոց, 1-ին նրբանցք, 100-1/1 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0019-0042 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 15072019-07-0039) բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Վոլոդյա Աբգարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: