Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 274-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Տալ թույլտվություն <<Խաչիկ Ավագյան Աբիսողոմի>> ԱՁ-ին Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Չարենց-Կոմիտաս փողոցների խաչմերուկում գործող հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտում 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացնելու հեղուկ վառելիքի վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Սյոմա Խաչատրյանի վրա։