Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Բորիս Բաբաջանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Բորիս Բաբաջանյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 40-րդ փողոց, 30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Բորիս, Մունա, Արամ, Արփինե Բաբաջանյաններին պատկանող 07-029-0037-0135 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 25012024-07-0150) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Բորիս Բաբաջանյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: