Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռաֆֆի Պետրոսի Մարտիրոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռաֆֆի Պետրոսի Մարտիրոսյանի դիմումը և թույլատրել գյուղ Պռոշյան, Գայի փողոց, 2-րդ նրբանցք, 9/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0098-0027 կադաստրային ծածկագրի հողամասում 2022 թվականի ապրիլի 2-ին N CPP0-0000-0523 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։