Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Արմենի Ասպոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Արմենի Ասպոյանի դիմումը և թույլատրել գյուղ Զովունի, 1-ին փողոց, 114 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0105-0006 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05012022-07-0068) իրականացնել վարչական շենքի, ցուցասրահի և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արթուր Արմենի Ասպոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: