Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Զովունու վարչական ղեկավարի բացատրագիրը` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Եղվարդ համայնքի Զովունի գյուղի կադաստրային քարտեզի 07-029-0143-0146 ծածկագրից 4,0007 հա հողամասում հարթեցման և հողալցման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
2. Զովունի գյուղի կադաստրային քարտեզի 07-029-0143-0146 ծածկագրից 4,0007 հա հողամասում հարթեցման և հողալցման աշխատանքների վերահսկողությունը դնել Զովունի բնակավայրի վարչական ղեկավարի վրա, կնքել պայմանագրեր համապատասխան կազմակերպությունների հետ օրենքով սահմանված կարգով: