Այսօր: Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1377
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 22
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Եղվարդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, yeghvard.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2020 թվականի N 22

ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.

1. Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 29-ի <<Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 8 որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:

2. Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -9

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐԺԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.50 Կբ)
(26.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner