Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 18-րդ կետերի, 22.1-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Բաբիկ Գալստյանի կողմից 2019 թվականի ապրիլի 15-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<ՍԿԶԲՆԱԿԵՏ>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց թիվ, 26-4/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Բաբիկ Երջանիկի Գաստյանին պատկանող հողամասում 2000 թվականին ինքնակամ կառուցված 13.86 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել օրինական անվճար կարգով:
2. Եղվարդ համայնք, գյուղ Զովուն, 38-րդ փողոց, թիվ 26-4/1 հասցեում գտնվող հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված 276.72 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:
3․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 719472 դրամը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: