Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի և այն հանգամանքի, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Քասախ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0048-0025 կադաստրային ծածկագրից 0,0055 հա բնակավայրերի նշանակության այլ հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: