Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Լիլիթ Ռաֆիկի Այվազյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Լիլիթ Ռաֆիկի Այվազյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան 13-րդ փողոց, 20/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0305-0020 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական N 29022024-07-0145) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Լիլիթ Ռաֆիկի Այվազյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: