Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Լիլիկ Գևորգյանի կողմից 2019 թվականի մարտի 13-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<ՍԿԶԲՆԱԿԵՏ 2012>> ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների բնութագիրը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 39-րդ փողոց, թիվ 46-1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լիլիկ Ղարիբի Գևորգյանին պատկանող հողամասում առկա 2018 թվականին ինքնակամ կառուցված 53.51 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:
2․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 139.126 դրամը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: